ԼՂ-ում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով․ Մարուքյան
Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` գրառման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Ժոզեպ Բորելին։
«Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Անհրաժեշտ են հրատապ գործողություններ: Դադարեցրե՛ք Լաչինի միջանցքի շրջափակումը»,- գրել է Մարուքյանը։
In Nagorno Karabakh on a daily basis people are losing consciousness due to malnutrition.
The leadership of Azerbaijan bears direct responsibility for this and the International Community is sharing this responsibility by doing nothing to save people’s lives. @SecBlinken… pic.twitter.com/7g6nYrACwj
— Edmon Marukyan (@edmarukyan) August 5, 2023