Ֆրանսիան պահանջում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. դեսպան
Քաղաքականություն
05.08.2023 | 14:31Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների երկկողմանի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը բնակչությանը։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրել է Twitter-ում և վերահրապարակել arte.tv–ի ռեպորտաժը, որում ներկայացվում է ԼՂ-ում տիրող ծանր իրավիճակը։