Նավալնին դատապարտվեց 19 տարվա ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանն օգոստոսի 4-ին հրապարակել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «ծայրահեղականության» գործով նոր դատավճիռը։ Նա դեպքերի համակցությամբ դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։ 19 տարին այն ընդհանուր ժամկետն է, որը Նավալնին պետք է անցկացնի գաղութում՝ արդեն իսկ կայացված պատիժների հիման վրա, նշում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նախկինում դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման՝ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։

Նավալնիի հետ գործին ներգրավված է նրա շտաբի նախկին աշխատակից Դանիել Խոլոդնին։ «Մեդիազոնա»-ն գրում է, որ նա դատապարտվել է ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը պահանջել է Խոլոդնիին ազատազրկել 10 տարով։

Ալեքսեյ Նավալնին մեղադրվել է Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով յոթ դրվագներում՝ ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղականության հրապարակային կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող շահույթ չհետապնդող կազմակերպության ստեղծման, ֆինանսավորման համար, ծայրահեղական գործունեության, ինչպես նաև անչափահասների ներգրավումը վտանգավոր գործողություններում և նացիզմի վերականգնում: Այս դրվագների վերաբերյալ դատական գործընթացները սկսվել են 2023 թվականի մայիսին։

Դատավարությունն անցկացվել է դռնփակ, անգամ Նավալնիի ծնողներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ։ Գործը լսվել է Վլադիմիրի շրջանի Մելեխով գյուղի թիվ 6 ուղղիչ գաղութում արտագնա նիստերում, որտեղ ընդդիմադիրն իր պատիժը կրում է նախկին դատավճռով: