Մեսրոպ Մակյանը չմեկնաբանեց, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել ԲԴԽ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Մեսրոպ Մակյանը Factor TV-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել ԲԴԽ-ին։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հունիսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։

Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այդ օրվանից համարվում են դադարած:

«Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես  վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- նշված էր ԲԴԽ հաղորդագրության մեջ:

Հավելենք՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում այսօր  2 հարց է՝ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունը, որի համար թեկնածություն է առաջադրել մարզային դատարանների երեք դատավոր` Էդգար Հովհաննիսյանը, Սուրեն Մնոյանը և Վարդուհի Հովնանյանը: Օրակարգի հաջորդ հարցը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի ընտրությունն է:

Հանձնաժողովի անդամի թեկնածուները երկուսն են` Սարգիս Երիցյան և Գեղամ Մարգարյան: Թեև օրակարգում ներառված չի եղել, բայց դատավորների մեծամասնության ջանքերով օրակարգում ընդգրկվել է նաև ԲԴԽ դատավոր անդամների ետ կանչման հնարավորության վերաբերյալ նախագիծ մշակելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։