Եթե սպառնալիք լիներ, կարծում եմ՝ 94 դատավոր դեմ չէր քվեարկի նախորդ ժողովի օրակարգին. Ժորա Չիչոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Եթե սպառնալիքի նշույլ լիներ, չեմ կարծում, որ այդքան դատավոր դեմ քվեարկեր օրակարգին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը:

Նա նշեց, որ ինքը նախորդ ժողովին օրակարգին դեմ քվեարկած դատավորների շարքում է եղել։ «Հետո Դատական դեպարտամենտից օրակարգի վերաբերյալ ստացել ենք պարզաբանում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական կարգավորումների վերլուծությունը, թե ինչու են մարզերի դատավորներին միայն ծանուցել ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ: Պարզաբանումը բավականին բովանդակալից էր: Այսօրվա իմ քվեարկության վերաբերյալ իմ դիրքորոշումը չեմ հայտնի, որովհետև հնարավոր է, որ ներսում նշված հարցի քննարկման վերաբերյալ այլ հարցեր առաջանան ինչպես իմ, այնպես էլ գործընկերներիս մոտ: Ճնշման խնդիր բացարձակապես չի եղել: Դատավորների պարտականությունն է ընդհանուր ժողովներին մասնակցելը, համապատասխան դիրքորոշում հայտնելը»,- ասաց Չիչոյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու որոշում կայացնելու համար իր հասցեին հնչած քննադատություններին՝ դատավորն արձագանքեց. «Կարծում եմ՝ քննադատությունները պետք է լինեն չափավոր ու օրենքի շրջանակներում, բայց ինձ համար անթույլարելի էր դատարանի կողմից կայացված դատական ակտը քննադատել այն տեսանկյունից, երբ դատական ակտի բովանդակության ու հիմնավորվածության վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն»:

Չիչոյանը վստահեցրեց, որ եթե հակառակը լիներ, օրինակ, Աշոտ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որևէ մեկն անցներ առևանգման գործով՝ նա կկայացներ նույն որոշումը. «Եթե լինեին նույն փաստական տվյալներն ու նույն հանգամանքները, վստահաբար, նույն որոշումն էր կայացվելու։ Դատական ակտ կայացնելուց ոչ թե նայում ենք անձանց, սուբյեկտներին, այլ փաստերն ու իրավիճակը»:

Մանրամասները՝ տեսանյութում։