ՌԴ պատգամավորները սկսելու են երթևեկել «Մոսկվիչ», «Լադա» և «Աուրուս» տեղական արտադրության մեքենաներով․ Վոլոդին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Պետդուման պաշտպանել է նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որ պաշտոնյաները պետք է վարեն ռուսական արտադրության մեքենաներ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է Meduza-ն։

«Պետք է ինքներս մեզանից սկսենք։ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ենք պատգամավորների կողմից հայրենական արտադրության մեքենաների օգտագործման հարցը։ Բոլորն աջակցում են այս որոշմանը։ Մենք պայմանավորվել ենք, որ պատգամավորները կօգտվեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս» մեքենաներից»,- ասել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում շուտով վերսկսվելու է «Վոլգա» մեքենաների արտադրությունը, և պատգամավորները ծրագրում են նաև դա վարել։

«Սեպտեմբերից մենք կսկսենք անցնել միայն հայրենական «Մոսկվիչներին», «Լադաներին», ավելի ուշ կլինի «Վոլգան»»,- ասել է Վոլոդինը։

Նա հայտնել է, որ ինքն օգտվում է «Աուրուս»-ից, իսկ ոչ աշխատանքային ժամերին «Մոսկվիչ-3» է վարում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին արտադրական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել էր դադարեցնել պաշտոնյաների համար արտասահմանյան մեքենաների պետական ​​գնումները և ասել, որ երկրի բոլոր պետական ​​աշխատողները պետք է վարեն հայրենական արտադրության մեքենաներ։

Էմմա Չոբանյան