26-ամյա երիտասարդի կողմից «Hummer»-ով Երևանում խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը ավարտվել է

Լուրեր

06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ հիմնավորվել է, որ 26-ամյա երիտասարդը 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, հոր անվամբ հաշվառված «Hummer» մակնիշի ավտոմեքենայով Երևանի փողոցներում կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով վերջիններիս նկատմամբ գործադրել է բռնություն:

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված անձից և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափերի՝ 0,62 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչն էլ հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկությամբ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, խուզարկություններ, հարցաքննություններ, որոնց ընթացքում մեղադրյալը մատնացույց է արել այն վայրը, որտեղից վերցրել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութը։ Կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել և վերցվել է 2 օգտագործված ներարկիչ և 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ սրահից հայտնաբերվել և վերցվել է 1 օգտագործված ներարկիչ և 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաև՝ 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։

Համաձայն ՀՀ ԱՆ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ երիտասարդի մոտ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս հայտնաբերվել և հայտնաբերվում է հոգեկան /ոչ փսիխոտիկ և վարքային խանգարումներ թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով, որը արտահայտված չէ այն աստիճանի և չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս, զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք:

Բացի այդ, ըստ փորձագիտական եզրակացության, իրավախախտումը կատարելիս երիտասարդը չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, այլ գտնվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներգործության տակ: Փորձաքննության եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղւարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: