Նախարար Մինասյանը շրջակա միջավայրի հարցում հորդորել է չկաշկանդվել կադրային փոփոխություններից

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Կառավարության որոշմամբ՝ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունները միաձուլման ձևով վերակազմակերպել են՝ ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնի­տորինգի և տեղեկատվության կենտրոն»/ ՇՄՄՏԿ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն:  Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին ներկայացրել է ՊՈԱԿ-ի գործառույթները, անդրադարձել խնդիրների, որոնց լուծմամբ նաև պայմանավորված է կենտրոնի արդյունավետ աշխատանքը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարի հունիսի 27-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ  «Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի հայեցակարգ» մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավար, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին հայտնել է, որ արդեն մեկնարկել են հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքները և այն մինչև նախանշված ժամկետը՝ սեպտեմբերի 15-ը, նախատեսում են ավարտել: Նախարարին ներկայացվել են կենտրոնի տեխնիկական և մասնագիտական կարողությունները: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, նշել, որ մոնիտորինգային միասնական համակարգի արդյունավետ աշխատանքը նախարարության կարևոր գործառույթներից է: Նախարարը հատկանշել է ձեռնարկատիրական գործառույթների ընդլայնման անհրաժեշտությունը, կադրային ճիշտ  քաղաքականության իրականացումը, որը կենտրոնի գործառույթների արդյունավետ իրականացման երաշխիք կարող է լինել:

«Մեզ պետք է որակյալ կառույց ստեղծել, պարտավորված չենք միավորված ՊՈԱԿ-ների աշխատակիցներին ժառանգաբար  տեղափոխել նոր կենտրոն: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` մասնագիտական կարողություններին չբավարարող ցանկացած կադրի մասով կաշկանդվածություն մի ունեցեք, որովհետև չաշխատող, անարդյունավետ աշխատող անձի բացասական արդյունքը վերագրվում է ձեզ, վերաբերում է կազմակերպությանը, նախարարությանը, հետևաբար,շատ ակտիվ կադրային քաղաքականություն պետք է վարեք: Մի կաշկանդվեք, միաձուլման արդյունքում ժառանգաբար փոխանցված համակարգ է սա, նոր երիտասարդ կադրեր բերեք, որոնք կարող են հին կադրերին զուգահեռաբար աշխատել, փորձ ձեռք բերել»,- մասնավորապես ասել է նախարարը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի խորհրդկան Արծրուն Պեպանյանը, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը: