Դատավորների ընդհանուր ժողովը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Սա արդեն երկրորդ ժողովն է նույն օրակարգով։ Նախորդ՝ հուլիսի 19-ին հրավիրված ժողովի ընթացքում, երբ պետք է Խորհրդի դատավոր անդամ ընտրվեր, դատավորներն իրենց քվեարկությամբ չէին հաստատել օրակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեև Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաև այլ դատավորներ։ Ստացվում է, որ հրավիրվել է դատավորների նոր ժողով՝ արդեն դատավորների կողմից մերժված օրակարգով։

Նախորդ՝ հուլիսի 19-ի ժողովից առաջ Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն էին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Թեկնածուներից Սուրեն Մնոյանը, Factor TV-ի հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել, որ ոչ թե Դատական դեպարտամենտը, այլ դատավորները պետք է Խորհրդի անդամ ընտրելու հարցը որոշեն, ուստի՝ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու վերաբերյալ պետք է ծանուցվեին սահմանվող պահանջներին համապատասխանող բոլոր դատավորները:

Նշենք, որ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, սակայն նախորդ ժողովից անգամ մեկ ամիս չի անցել, որևէ դատավոր, բացի արդեն իսկ նախկինում ծանուցված դատավորներից, ծանուցագիր չի ստացել, հետևաբար կարելի է եզրակացնել, որ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուները կրկին երեքն են՝ Էդգար Հովհաննիսյան, Սուրեն Մնոյան և Վարդուհի Հովնանյան։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։ Թե ինչն է եղել հրաժարականի պատճառը, մեզ հստակ հայտնի չէ։ Մակյանը հրաժարականից հետո անպատասխան է թողել մեր բոլոր զանգերն ու հաղորդագրությունները։