Ռուսաստանը փորձում է զենք գնել Հյուսիսային Կորեայից․ Սպիտակ տուն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, մասնավորապես, ցանկանում է արկեր ձեռք բերել Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին, գրում է Korrespondent-ը։

«Մեզ հասած տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ, մասնավորապես, Ռուսաստանին հրետանային արկեր վաճառելու միջոցով»,- ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ԿԺԴՀ կատարած վերջին այցը Վաշինգտոնում կապում են Հյուսիսային Կորեային զինամթերք վաճառել համոզելու փորձի հետ։

Քիրբին ընդգծել է, որ զենքի մատակարարման վերաբերյալ Մոսկվայի ու Փհենյանի պայմանավորվածությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանգամից մի քանի բանաձևեր։

Ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել՝ կանխելու Կրեմլի կողմից երրորդ երկրներից Ուկրաինայի դեմ պատերազմի համար զենք ձեռք բերելու ցանկացած փորձ։ Նրա խոսքով՝ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, վկայում է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։

Ըստ Քիրբիի՝ այն, որ Մոսկվան ստիպված է զենք փնտրել նման երկրներում, վկայում է ռուսական ռազմական մեքենայի վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։