ԱՄՆ-ը և Ուկրաինան սկսել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինան և ԱՄՆ-ն նախօրեին սկսել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երմակը գլխավորում է այդ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը։ Չի նշվում, սակայն, թե քննարկումներին ով է մասնակցում ամերիկյան կողմից։

Դեռևս հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հռչակագիր էին ստորագրել Ուկրաինային օգնության և անվտանգության երաշխիքների մասին, և այս հռչակագրում խոսվում էր նման երկկողմանի համաձայնությունների հնարավորության մասին։

«Խորհրդանշական է, որ հենց ԱՄՆ-ը՝ մեր խոշորագույն ռազմավարական գործընկերն է դարձել առաջին երկիրը, որի հետ Ուկրաինան սկսել է այդ գործընթացը։ Այդպիսով, մենք հաջողակ մոդել ենք ստեղծում և մյուս գործընկերների համար»,- գրել է Երմանն իր Տելեգրամի ալիքում։

Ավելի վաղ էլ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն էր հայտարարել, որ այս շաբաթ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև սկսվելու են անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները։

Էմմա Չոբանյան