Դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել ցանցի 9-րդ գոտում
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում (Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ):
««Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: