«Փյունիկը» 2-1 հաշվով հաղթեց «Կալմարին» և դուրս եկավ Կոնֆեդերացիաների լիգայի հաջորդ փուլ

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։

Vnews.am-ը տեղեկացնում է՝ երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ, որին հաղթել էր նաև հյուրընկալվելիս (2-1):

Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց վերջնամասում։ 77-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը մրցակցի դարպասը գրավեց սեփական կիսադաշտից։ 2 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Հովհաննես Հարությունյանը։ Վերջնամասում շվեդական ակումբը կրճատեց հաշիվը, սակայն ավելի անել չհաջողվեց։

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ (առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել է 3-0 հաշվով)։ Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) – «Կալմար» (Շվեդիա)՝ 2-1 (առաջին խաղ՝ 2-1)

Արտակ Դաշյան, 75, Հովհաննես Հարությունյան, 77 – Միլետա Ռայկովիչ, 88