«Վագների» վարձկանների մի մասը մոտեցել է լիտվական սահմանին․ Լիտվայի նախագահ

Լուրեր

07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման զինյալների մի մասը մոտեցել է Լիտվայի սահմաններին՝ դիրքեր գրավելով Բելառուսի Գրոդնոյի շրջանում։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հանդիպմանը, փոխանցում է լիտվական LRT մեդիա ընկերությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս իրավիճակը շատ հարմար է ինչպես Լեհաստանի և Բելառուսի, այնպես էլ Լիտվայի և Բելառուսի սահմանին սադրանքներ կազմակերպելու համար»,- ասել է Լիտվայի նախագահը։

Նա ռուս վարձկանների ներկայությունը Բելառուսում անվանել է «լրացուցիչ և շատ կարևոր անվտանգության ռիսկի գործոն»:

Նաուսեդայի խոսքով՝ Բելառուսում վագներականների թիվն արդեն գերազանցում է կամ մոտ է 4,000 զինյալի, և կան մտավախություններ, որ կհասնի 10,000-ի։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել՝ հունիսի 24-ին մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվում են Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։

Էմմա Չոբանյան