Ես խնդիր չեմ տեսնում, այդտեղ վարչական ռեսուրսի օգտագործում չկա. Հովակիմյանը` FIP-ի ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Այդ ձայնագրությունը լսել եմ, այնտեղ զանգահարողը ներկայանում է որպես Գևորգ Պապոյանի օգնական, և իմ տպավորությամբ, ըստ էության, այդ խոսակցության ընթացքում մյուս կողմում գտնվող զրուցակիցները սկսում են ինչ-որ հանձնարարություններ ստանալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) -ը հրապարակել էր նյութ՝ «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար» վերնագրով, նաև ձայնագրություններ՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

«Ես կարող եմ մի բան ասել, զուտ ձայնագրությամբ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չի եղել; Բայց դա իմ կարծիքն է, ընդամենը: Սա ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը չէ: Եթե լինի դիմում բողոք, որը փաստարկված կներկայացնի, թե ինչ վարչական ռեսուրսի օգտագործում է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կքննարկի և կտա իրավական գնահատական: Նման դիմում բողոք հիմա չկա»,- նշեց Հովակիմյանը՝ հավելելով՝ ես խնդիր չեմ տեսնում, այդտեղ վարչական ռեսուրսի օգտագործում չկա.

Նշենք, որ Երևանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:

Մանրամասները՝ տեսանյութում։