Արցախցիները պետք է գնան և օդանավակայանը վերցնեն ռուսների ձեռքից․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Ես կարծում եմ, որ այսուհետ Արցախի իշխանություններին որևէ բան առաջարկելն անիմաստ է։ Նրանք գերակատարել են իրենց պլանը՝ ոչ միայն երեսուն տարվա ընթացքում թույլ չտալով՝ Արցախը վերածվի անառիկ ամրոցի, ինքնաբավ դառնալուն, այլև թուլ չեն տվել Արցախում կես միլիոնից ավելի բնակչություն ապրի։ Հատուկ քաղաքականություն են վարել, որ այդ ամենը չլինի»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախում նախապատրաստվում են խաղաղ ակցիա իրականացնել՝ երթով դեպի Հակարի կամուրջ գնալ, Սեֆիլյանը դա սխալ և վտանգներով լի քայլ համարեց։

«Երթով Հակարի կամուրջ գնալու փոխարեն մենք առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա, պետք է գնալ, օդանավակայանը վերցնել ռուսների ձեռքից, պետք է օդանավակայանից SOS բարձրաձայնել։ Հենց այնտեղից ճիշտ դիմումներ պիտի հղվեն աշխարհին և հասցեական կարևորագույն պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Սակայն այս բոլորից առաջ գլխավոր անելիքը պետք է լինի ամբողջ ժողովրդին զինելը։
Տեսախցիկների առաջ ահել ու ջահել՝ զենքը ձեռքին պետք է խոսք ասի, որ մենք պատրաստ ենք պահել մեր սուրբ հողը։

Իսկ այն, ինչ արվում է հիմա, շատ վտանգավոր է․․․ Եթե արևմուտքից չկա երաշխիք, որ այդ ակցիան կանցնի խաղաղ, ապա դա շատ վտանգավոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։