Լուիս Բոնոն այցով տարածաշրջանում է՝ քննարկելու ԼՂ-ի հայերի հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել  է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպումներ ունենալ առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Նա կայցելի և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան»,- նշել է Միլլերը։

Նրա խոսքով՝ Բոնոն քննարկելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքների ու անվտանգության հարցերը։

«Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է իր մեջ ներառի պաշտպանության այդ միջոցները»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Նա հավելել է, որ պատրաստ են «նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»։

Հավելենք, որ Լուիս Բոնոն արդեն Հայաստանում է։ Նա նախօրեին հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարուղար Արմեն Գրիգորյանին։

Էմմա Չոբանյան