Ղրիմի վրա հարձակումների պատճառով Կրեմլը վախենում է խուճապից․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռազմական թղթակիցների վարքագիծը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, արգելել են իրենց ենթակայության տակ գտնվող լրագրողներին ու բլոգերներին լուսաբանել Ղրիմի  վրա հարձակումները՝ խուճապի առաջացման վտանգի պատճառով։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանների զեկույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, որոշ «ռազմական բլոգերներ» քննադատության են ենթարկել այլ «ռազմական լրագրողներին, որոնք հրապարակել են Սևաստոպոլի մերձակայքում և Ղրիմի Չոնգար կամրջին հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների լուսանկարները:

Ինստիտուտը ենթադրում է, որ այդ ռազմական բլոգերներն իրականացրել են Կրեմլի հրամանը՝ արհեստականորեն սահմանափակելու Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության հոսքը։ Իսկ Ղրիմը լարվածության կետ է դարձել ռուսական տեղեկատվական տարածքում, քանի որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են կասկածներ սերմանել, թե ռուսական բանակն ի վիճակի է պաշտպանել այն տարածքները, որոնք իրենն է համարում։

Զեկույցում ասվում է, որ ռուս ռազմական բլոգերների զուսպ արձագանքը Ղրիմի վրա վերջին հարվածներին կտրուկ հակասում է Մոսկվայի վրա  անօդաչուների հարվածներին նրանց արձագանքին։ Ըստ ինստիտուտի վերլուծաբանների՝ դա, հնարավոր է, կապված է այն բանի հետ, որ ռուսական իշխանությունները չեն ցանկանում վատ լույսի ներքո ներկայացնել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին, որը պատասխանատու է Ղրիմի պաշտպանության համար։

Էմմա Չոբանյան