Հարավային Կորեայում ծայրահեղ շոգի պատճառով 88 մարդ հոսպիտալացվել է
Քաղաքականություն
03.08.2023 | 13:48Կորեայի Հանրապետության Ջեոնբուկ նահանգում 88 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի ախտանիշներով՝ սկաուտական համագումարի բացման արարողությանը մասնակցելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը և ընկնելու ժամանակ վնասվածքներ ստացել։ Տուժածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ շաբաթվա ընթացքում Ջեոնբուկ քաղաքում օդի ջերմաստիճանը կպահպանվի 35 աստիճանի սահմաններում։