Մեր տնտեսությունը որքանո՞վ է պատրաստ կրել անխուսափելի պատերազմի բեռը. Փաշինյանը՝ Արամյանին
ԱԺ-ն քննարկում է 2016թ. պետական բյուջեի կատարողականը։ Նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր զարմանքն արտահայտեց բյուջեի կատարողականի վերաբերյալ. «Ապրիլյան պատերազմին ոչ մի հատիկ անդրադարձ չկա, պատերազմն ի՞նչ ազդեցություն է թողել տնտեսության վրա»:
«Պատերազմի տարում մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամ՝ որպես պետություն»,- ասաց պատգամավորը: