Արեն Մարկոսյանի անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար․ ՄԻՊ-ի արձագանքը՝ «Զվարթնոց»-ի միջադեպին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին օգոստոսի 1-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը։ ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել պետական իրավասու մարմնի գործընկերների հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Փոխանցված տեղեկատվությունը ներկայացվել է քաղաքացուն։

Պաշտպանի աշխատակազմից քաղաքացուն խնդրել են նաև հնարավոր խնդիրների դեպքում կրկին զանգահարել թեժ գծին, սակայն հետադարձ զանգ չի ստացվել։ Այնուհետև, գիշերը ժամը 12-ի սահմաններում, թեժ գծին է զանգահարել պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և նշել, որ քաղաքացին դեռևս օդանավակայանում է։ Վերոգրյալի հաշվառմամբ կապ է հաստատվել քաղաքացու հետ, ով նշել է, որ անձնագրի հետ կապված խնդիրը լուծվել է, և անձնագիրը վերադարձվել է իրեն, սակայն Հայաստան մուտք գործելու խնդիրը չի լուծվել։ ՄԻՊ աշխատակազմն անմիջապես հարցը քննարկել է իրավասու մարմնի գործընկերների հետ։

Օգոստոսի 2-ի առավոտյան ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել քաղաքացու հետ` պարզելու համար` արդյո՞ք խնդիրները վերջնական լուծվել են։ Սակայն քաղաքացին հայտնել է, որ անձնագիրը կրկին վերցրել են։ Կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար։

Նշված տեղեկությունները ՄԻՊ աշխատակազմից փոխանցել են քաղաքացուն, միևնույն ժամանակ պարզաբանվել են իր նկատմամբ կիրառված արգելքն ու իրավապահ մարմինների գործողությունները բողոքարկելու կարգը, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Պաշտպանի լիազորությունների շրջանակը։
Հարցի քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր պարզաբանումներ է պահանջելու պետական իրավասու մարմիններից։

Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։