Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 10 զինկոմիսարիատ են հրկիզել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում, Mediazona-ի հաշվարկներով, հրկիզվել է առնվազն 11 զինկոմիսարիատ, փոխանցում է Meduza-ն։

Մասնավորապես, հուլիսի 31-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում 53-ամյա տղամարդը հրկիզել է Չայկովսկու փողոցում գտնվող զինկոմիսարիատի շքամուտքը։ Տղամարդն առնվազն երկու «Մոլոտովի կոկտեյլ» է նետել զինկոմիսարիատի դռան ուղղությամբ, որից հետո մեքենայով հարվածել է շենքի բակ տանող դարպասին։ Տղամարդը պատմել է, որ խաբեբաները համոզել են իրեն մի քանի վարկ վերցնել, իսկ երկու շաբաթ անց բանկի անվտանգության աշխատակիցն իրեն կապել է նաև ԱԴԾ աշխատակիցների հետ։ Նա խոստացել է օգնել դուրս գրել պարտքերը, բայց դրա դիմաց խնդրել է մասնակցել զինկոմիսարիատների աշխատակիցների շրջանում խարդախության հետաքննությանը։ Դա անելու համար, ըստ տղամարդը, ինքը պետք է հրկիզեր հաստատության դուռը՝ զինվորականների ուշադրությունը շեղելու համար։

Մոժայսկում էլ, ըստ Shot և Baza տելեգրամ ալիքների, խաբեբաները զանգահարել են 45-ամյա մի կնոջ՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից, և ասել, որ փորձում են նրա անունով վարկ վերցնել։ Որպեսզի դա տեղի չունենա, նրան առաջարկել են դյուրավառ հեղուկ լցնել զինկոմիսարիատի շենքի ապակիներին։

Mediazona-ն նշում է, որ օգոստոսի 1-ին նմանատիպ պատմություն է պատմել 24-ամյա ուսուցչուհին Ռոսսոշ քաղաքից, որին բերման են ենթարկվել զինկոմիսարիատի վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելու ժամանակ։

Chita.ru-ն գրել է, որ Ագինսկոյե գյուղում էլ 17-ամյա աղջիկը փորձել է հրկիզել զինկոմիսարիատը՝ խաբեբաների կողմից զանգ ստանալուց հետո։ Նա պնդում է, որ համոզված է եղել, որ զինկոմիսարիատում «դավաճան» կա, որն Ուկրաինայի հետախուզությանն է փոխանցում պատերազմի մասնակից գյուղի բնակիչների տվյալները։

Զինկոմիսարիատների հրկիզում կամ հրկիզման փորձեր են տեղի ունեցել նաև Պոդոլսկում (երկու թոշակառու է ձերբակալվել), Կալուգայում (77-ամյա կին է ձերբակալվել), Չելյաբինսկի մարզում, Կոպեյսկում (ձերբակալվել է 55-ամյա կին), Վերխնեուրալսկում (35-ամյա կին է ձերբակալվել)։

Սեստրորեցկում էլ փաթեթները ձեռքին զինկոմիսարիատ է մտել մի կին, որը զգուշացրել է, որ պատրաստվում է հրդեհել շենքը։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաշվարկել է, որ հուլիսի 29-ից Ռուսաստանում զինկոմիսարիատները հրկիզելու 17 փորձ է գրանցվել։

Էմմա Չոբանյան