21-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը վիրավորանքներ հասցնող համաքաղաքացուն․ վերջինը կյանքից զրկվել է․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Ավարտվել է Արմավիր քաղաքում 2023 թ․ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«2023 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է նույն քաղաքի՝ 1958 թ. ծնված բնակչին՝ մահացած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան բոլոր հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ նշված օրը, ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողը, օղի գնելու նպատակով, մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ, սակայն խանութի աշխատակցուհին, ով նաև խանութի սեփականատերն է, տեսնելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, մերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։

Այդ պահին խանութ է մտել վերջինիս 21-ամյա որդին, ով այդ ամենը տեսնելով և լսելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը վիրավորանքներ հասցնող համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին, քաշքշելով խանութից դուրս է հանել նրան՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։

Երիտասարդի մայրը, տեսնելով, որ չի կարողանում հանգստացնել որդուն, զանգահարել և խանութ է կանչել ամուսնուն։ Տուն գնալիս, իրենց շենքին կից այգու տարածքում նկատելով տուժողին՝ գետնին ընկած, նրան տեղափոխել են իրենց տուն և զանգահարել են շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության գալը տղամարդը մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. փորձագետի եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ շոկից` կրծքավանդակի և որովայնի համակցված փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով:
Երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքից օրեր անց՝ 2023 թ. փետրվարի 20-ին, 21-ամյա երիտասարդը կամովին ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։