ՌԴ-ի՝ հացահատիկային գործարքից դուրս գալուց հետո երեք օտարերկրյա նավ է մտել ուկրաինական նավահանգիստ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունական, իսրայելական և թուրք-վրացական ընկերություններին պատկանող երեք բեռնատար նավեր հուլիսի 30-ին ժամանել են Դանուբի դելտայի Իզմայիլի նավահանգստի ուկրաինական հացահատիկի տերմինալներից մեկը։ Այս մասին հայտնում է Forbes-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

«Ազատություն» ռադիոկայանը և ուկրաինական «Страна»-ն նշում են, որ դրանք առաջին արտասահմանյան նավերն են, որոնք ժամանել են ուկրաինական նավահանգիստներ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս է եկել հացահատիկային գործարքից:

Ըստ լրատվամիջոցի՝ հունական և իսրայելական նավերը շարժվել են Բոսֆորից Իզմայիլի նավահանգիստ, իսկ թուրք-վրացական նավը՝ հյուսիսային Թուրքիայից։ Նրանց երթուղուն հետևել են ՆԱՏՕ-ի երեք հետախուզական ինքնաթիռներ և մեկ անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ ժամանած նավերն ուկրաինական նավահանգստում հացահատիկ են բեռնելու, որից հետո վերադառնալու են նույն երթուղով։ Լրատվամիջոցները գրում են, որ Դանուբի նավահանգիստները գյուղատնտեսական ապրանքների մատակարարման համար օգտագործվել են նաև մինչև հացահատիկի գործարքը, սակայն դրանց թողունակությունը համեմատելի չէ ծովային նավահանգիստների հետ:

Հավելենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվել է երկարաձգել այն։  Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է։

Էմմա Չոբանյան