Միջազգային ապրանքահումքային շուկայում գները նվազում են․ գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել․ ԿԲ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

2023 թ. օգոստոսի 1-ի նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25%: 2023 թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագորեն նվազել եւ կազմել է -0.5%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն դանդաղել է՝ կազմելով 1.5%: 2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը, եւ 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ ​նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են բարձր: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները նվազում են: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:

2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Կապիտալի, աշխատուժի եւ զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը եւ տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի եւ գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների եւ որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով»,- հայտնեց ՀՀ ԿԲ ​նախագահի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։