Իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում 200-ից ավելի քաղբանտարկյալ կա

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է թարմացված ցուցակ, որում ներառված է 204 անձ։ Իրավապաշտպան կառույցի նախորդ ցուցակը հրապարակվել էր ապրիլի 20-ին, որում ներառված էր 182 անուն։ Ցուցակից 12-ը դուրս են մնացել, որոնք ներառվել են մայիսին տեղի ունեցած համաներման ցանկում։

Միաժամանակ, ցուցակը համալրել է 34 նոր անուն։ Նրանց թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ադրբեջանի «ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն, նախկին պատգամավոր, հասարակական գործիչ և գործարար Նազիմ Բեյդեմիրլին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Էլխան Ալիևը։ Մյուսներն ապրիլ-հուլիսին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված հավատացյալներն են։ Նրանց ընդհանուր թիվը հասել է 147-ի։

204 քաղբանտարկյալները բաժանված են 7 խմբի։ Առաջինում լրագրողներն ու բլոգերներն են․ այստեղ ընդգրկված է հինգ մարդ։ Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների խմբում առկա է 7 մարդ, Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտների խմբում՝ 5 անձ։ Ձերբակալված հավատացյալնեի թիվը հասել է 147-ի, Տերտերի ու Գանձակի գործերով  շարունակում է մնալ, համապատասխանաբար, 7 և 22 անձ, ևս 11 քաղբանտարկյալ ցմահ ազատազրկման է դատապարտված։

Հավելենք, որ ցուցակը կազմվում է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ու Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի կողմից 2018 թվականի նոյեմբերից։

Էմմա Չոբանյան