Ռուսական կողմից դիմումներ կային մեզ չսադրելու. Տոնոյանը՝ նախապատերազմական փուլի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ պատերազմին նախորդող ժամանակահատվածում, երբ Նախիջևանի զորավարժությունների ժամանակ F-16-երի վերաբազավորում տեղի ունեցավ դեպի Գյանջա, իրեն և Գլխավոր շտաբին հուշեց, որ դա վարժանքի նպատակով չէ:

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` գրեթե 4, 5, 6, 8 ժամվա մեջ գտնվում էին օդում և մոտենում էին 45 կմ-ից, անգամ ժամանակ առ ժամանակ 25 կմ-ից, որ ստիպում էին Պաշտպանության բանակի ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը»,- ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախապատերազմական փուլի վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ երբ F-16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները, նշանակում էր, որ դա համարյա թե մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ:

«Այդ ժամանակաշրջանից սկսած` իմ և ՌԴ նախարարի հանդիպումները եղել են երեքը»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ ռուսական կողմից մեզ դիմում է եղել` չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու մասին, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից:

«F-16-ի խոցումը Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասաց Տոնոյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնել է 2 խումբ հանդիպումներ` Թուրքիայի ներգրավվածությունը, F-16-երի կիրառելիությունը չեզոքացնելու վերաբերյալ:
Հանդիպումները եղել են դաշնակից ՀԱՊԿ-ի անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին: Բոլորին տրվել են Թուրքիայի F-16-երի օդային դիագրամաները, ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացնել այդ երկրի ներգրավումը արցախյան պատերազմի թատերաբեմում»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների ներկակացուցիչների հետ, ընդ որում` որոշների հետ մի քանի անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։