Չարաշահումների մեծ ռիսկ կա․ փաստաբանը՝ գործուն զղջալու ինստիտուտում փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։

Նշենք, որ Հուլիսի 11-ին և 12-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի շրջանակներում արտահերթ կարգով առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար:

Մեդիա կենտրոնում այսօր ընթանում է  քննարկում՝ «Քրեական պատասխանատվությունից ազատե՞լ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին» թեմայով։ Բանախոսներն են՝ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյանը, քրեական գործերով փաստաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության Քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանը։

«Չարաշահումների մեծ ռիսկ կա»,- ընդգծեց Գյուրջյանը՝ խոսելով գործուն զղջալու ինստիտուտում փոփոխությունների մասին։

«Հատկապես կապված այն հանցագործությունների հետ, որոնց դեպքում տուժող ֆիզիկական կամ իրավաբանական անձ գոյություն չունի, և պաշտոնական լիազորությունների շարաշահման հանցակազմեր են առկա, որից տուժողը պետությունն է կամ համայնքը, այս գործերով դատախազության համար բացարձակ հայեցողություն է ստեղծվում առանց որևէ վերահսկման, հայեցողաբար որոշել, թե որ քրեական գործերը պետք է կարճվեն, որ անձինք պատասխանատվության պետք է չենթարկվեն, և որոնք՝ ենթարկվեն։ Սա խիստ խնդրահարույց է՝ անվերահսկելի գործընթացի վերածվելու տեսլականի առումով»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։