էս հարցերը նոր քրեական գործի շրջանակո՞ւմ են. Տոնոյանը՝ Դավիթ Գալստյանին առնչվող հարցերին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

2020թ․ սեպտեմբերին պաշտպանության նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցրել Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն»։ Այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշեց․ «Իմ խորհրդականը չի եղել, բայց պատերազմի օրերին, ես չգիտեի` դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու, նա եղել է այն անձը, ով ուներ բավարար հմտություններ և կարողություններ ՀՀ սպառազինության մատակարարումներ կազմակերպելու համար, ինչը և իրականացրել է»։

Տոնոյանի խոսքով` սպառազինության մատակարարման առումով արվել է գրեթե անհնարինը։ Պաշտպանության նախկին նախարարը հավելեց, որ սպառազինությունը բերվել է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ ցամաքային` ՀՀ–ում հայտնվելով, բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ գործ ուներ Դավիթ Գալստյանն իր հետո Արցախում` Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, Տոնոյանը պատասխանեց, որ Դավիթ Գալստյանը երբևէ չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։

էս հարցերը նոր քրեական գործի շրջանակո՞ւմ են,- հետաքրքրվեց Տոնոյանը՝ Դավիթ Գալստյանին առնչվող հարցերին ի պատասխան։
«Ես 3 ամիսը մեկ կրկնում եմ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եմ եղել Դավիթ Գալստյանի հետ, կարծում այստեղ դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա, բայց ես նորից կրկնում եմ, որ այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը բերվել է Հայաստան այդ անձի կողմից:

Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարուման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում»,- նշեց Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։