ՍՈւ 30-ները չեն գնվել պետական բյուջեի միջոցներով. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՍՈւ–30-ներն այդպես էլ մարտական թռիչքներ չիրականացրին, նշեց, որ եթե չի սխալվում, նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈւ–30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների մատակարարում իրականացվել է։

«Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի մեկ–երկու օրվա մարտական գործողությունների վարման առումով հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք այսօր ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտած կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռներն օգտագործվել են նաև ՍՈւ-30–ների համար ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- վստահեցրեց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդեց, որ ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։

Նա նշեց, որ այն, ինչ Ադրբեջանն այսօր անում է հիմա Թուրքիայի հետ` մոդեռնիզացնում է ՍՈւ 25–ները, 2020 թվականի օգոստոսի 24–ին իր տեղակալը Մոսկվայում ՍՈւ–երի արդիականացման պայմանագիր է կնքել ՌԴ–ի հետ, ինքն էլ անձամբ ներկա է եղել ստորագրմանը։
«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` արդյոք գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե իրենք տեղեկություն ունեն, որ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել ՍՈւ–ով, այն էլ` հետախուզական, Տոնոյանը պատասխանեց` ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։
«Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»,- նշեց Տոնոյանը։ Նա ափսոսանք հայտնեց, որ ՍՈւ–30–ները ավելի շուտ ձեռք չեն բերվել։
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հավելեց` ՍՈւ–30- ներ ձեռք բերելու համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներով։ Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ հստակեցնել փակ ձևաչափով նիստի ժամանակ։

Անդրադառնալով այն պնդումներին, թե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր, Տոնոյանը նշեց․ «Իսկ սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ–30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ–30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։