Տոնոյանն ընդդիմությանը կոչ արեց մասնակցել առնվազն փակ նիստին, հակառակ դեպքում չխոսել իր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը
Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։ Պաշտպանության նախկին նախարարը նախ կպատասխանի հանձնաժողովականների հարցերին, ապա կներկայացնի իր զեկույցը։

Տոնոյանը նիստի մեկնարկին նշեց, որ հրապարակային հաշվետվություն կներկայացնի իր գործունեության վերաբերյալ։
Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ փակ նիստի անցկացման անհրաժեշտություն է լինելու, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որ ինքը ցանկանում է տրամադրել հանձնաժողովին, պետք է փակ նիստում հրապարակի։

Տոնոյանը, դիմելով քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես, ՀՅ Դաշնակցության և ՀՀԿ ներկայացուցիչներին, կոչ արեց մասնակցել գոնե փակ նիստին։

«Կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ, որ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց՝ իմ կողմից տրամադրվող տեղեկությունը հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս չարտահայտվել հրապարակային՝ առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ»,- պարզաբանեց պաշտպանության նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։