Ընկերությունը բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում՝ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության կողմից, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր նշելու, ինչպես նաև բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձևական գրանցելու և հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց օտարելու միջոցով պայմաններ են ստեղծվում հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։

Իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Հ․Ս․-ի հետ ենթադրյալ գնորդը ձեռք է բերել պայմանավորվածություն առ այն, որ 110 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի արժեքը կազմելու է 176․000 ԱՄՆ դոլար, որից 38․000 ԱՄՆ դոլարը պետք է վճարել կանխիկ եղանակով։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի գծով փոխտնօրենն ուղարկել է նոտարական վավերացման ենթակա պայմանագրի օրինակը: Նույն օրը, Երևանի նոտարական գրասենյակներից մեկի մոտ, ենթադրյալ գնորդը 38․000 ԱՄՆ դոլարը կանխիկ եղանակով վճարել է բնակարանի գնման իրավունքի ձևականորեն սեփականատիրոջը` Մ․Ա․-ին, որը գումարը փոխանցել է իր հետ գործարքի կատարման վայր ներկայացած Գ․Ս․-ին, ով հանդիսանում է ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրենի հայրը։

«Հսկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելուց հետո մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստությանն օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նոտարական գրասենյակի մոտակայքից Մ․Ա․-ն և Գ․Ս․-ն, իսկ ՍՊ ընկերության գրասենյակից Հ․Ս․-ն, օպերատիվ տարբեր խմբերի կողմից, անմիջապես ձերբակալվել և բերվել են ՊԵԿ ՀՕՀ վարչություն: Հաստատվել է, որ ՍՊ ընկերությանը պատկանող բնակարանի գնման իրավունքը նախապես ձևականորեն գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող Մ․Ա․-ի անվամբ՝ հարկման օբյեկտը թաքցնելու նպատակով, հետագայում այն վերջինիս անունից առավել բարձր արժեքով օտարելու համար։

Միաժամանակ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննչական գլխավոր վարչություն` մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ: Ներկայացվել են ձերբակալված անձինք ու համապատասխան փաստաթղթերը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։