Ավտոտնակներով պատված բակերը պետք է դառնան խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
31.07.2023 | 13:08Ավտոտնակներով պատված բակերը պետք է դառնան խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պիլոտային ծրագիր պետք է սկսենք՝ ստորգետնյա ավտոկայանատեղիներ ստեղծելու և դրանց վերևի հատվածում խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ ստեղծելու համար։ Պետք է խնդրեմ՝ կողմնորոշվել, որ բակերն են առաջարկվում վերածել խաղահրապարակների ու հանգստյան գոտիների։ Սա մասնավոր ներդրողի կողմից առաջարկվող ծրագիր է»,- նշեց փոխքաղաքապետը։
Զեկուցվեց, որ արդեն 6 բակ է ներկայացվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղատեսություն իրականացնելու և որոշելու՝ որտեղից սկսել։
Մանրամասները՝ տեսանյութում։