Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են տարածքային կառավարման ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: