Ոչ ոք չի ասել, որ համայնքային մանկապարտեզը որևէ բանով պետք է զիջի մասնավորին․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Աշխատող ծնողներին հնարավորություն կտրվի երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզներում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ 2022–23 ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում արդեն գործել են վճարովի երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան։ Խաչատրյանը հավելեց նաև, որ հնարավորություն կա ավելի շատ երեխաների ներգրավել, բայց պահանջարկ դեռ չկա։

«Կարծում եմ` իրազեկման խնդիր կա, որովհետև աշխատող ծնողը կուզենա օգտվել այս ծառայությունից»,- նշեց փոխաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հիշեցրեց, որ այս թեմային անդրադարձել են, քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հարց, թե ինչու մարդիկ չեն ուզում շատ երեխաներ ունենալ։ Պատասխաններից մեկի հիմքում եղել են նախակրթարանների հետ կապված խնդիրները։

«Այս խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ այն է, որ նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնել նաև ժամային առումով՝ աշխատող ծնողների համար ստեղծելով հնարավորություն` երեխային ավելի երկար թողնել նախակրթարանում»,- ընդգծեց Ավինյանը։

Համեմատելով համայնքային և մասնավոր մանկապարտեզները և անդրադառնալով հետաքրքրիր ծրագրեր ունեցող մասնավոր մանկապարտեզներին, Ավինյանը նշեց, որ պետք է օրինակ վերցնել․ «Ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն մասնավոր մանկապարտեզները, որոնք որակով ծրագրեր ունեն, մեզ պետք է ամենալավը։ Որևէ մեկը չի ասել, որ համայնքային մանկապարտեզը որևէ բանով պետք է զիջի մասնավորին»։

Մանրամասները՝ տեսանյութում։