Ճապոնիան Ռուսաստանը համարում է ուղղակի սպառնալիք Եվրոպայի անվտանգության համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է Եվրոպայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության Սպիտակ գրքի նոր հրատարակության մեջ, փոխանցում է VOA-ն:

Տեքստում ասվում է, որ Ռուսաստանը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակին, անտեսել է միջազգային իրավունքը։ Ռուսաստանի իշխանությունների հռետորաբանությունն ու գործողությունները «կարող են մեկնաբանվել որպես միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ»։

Նշվում է, որ համաշխարհային հանրությունը, այդ թվում՝ Ճապոնիան, չի համակերպվի Ռուսաստանի նման գործողությունների հետ։

Ճապոնիայի իշխանություններն անհանգստացած են Արևելա-չինական և Հարավչինական ծովերում Չինաստանի ռազմական ներկայությամբ, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև համատեղ զորավարժություններով: Մյուս վտանգը Հյուսիսային Կորեան է, որը զարգացնում է միջուկային և հրթիռային մշակումները։

Այս ֆոնին Ճապոնիան հայտարարում է դիվանագիտական հարաբերությունների առաջնահերթությունը, սակայն չի հրաժարվում «իր հողն ինքնուրույն պաշտպանելու» և պոտենցիալ թշնամուն զսպելու մտադրությունից։