ՌԴ ՊՆ-ն հայտնել է Մերձմոսկվայում խոցված հերթական ԱԹՍ-ի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի խոցման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր առավոտյան խափանվել է Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Խափանված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Հավելենք, որ սա արդեն երրորդ հարձակումն է Մոսկվայի շրջանի վրա մեկ ամսվա ընթացքում։ Հուլիսի 24-ին Սոբյանինը հայտնել էր երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին. դրանցից մեկը բախվել էր Լիխաչովի պողոտայում՝ ՊՆ շտաբի մոտ գտնվող բարձրահարկ շենքին, երկրորդն ընկել է Կոմսոմոլսկի պողոտայում՝ Ալեքսանդր Նևսկու անվան ռազմական համալսարանի ու կիբերհարձակման շտաբի մոտերքում, որտեղ, ըստ հետաքննիչ-լրագրողների, բազավորված է FancyBear հաքերային խումբը: Մինչ այդ, ՌԴ իշխանությունները նաև հուլիսի 4-ին էին հայտնել մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին։ Այն ժամանակ հաղորդվեց Մոսկվային մոտենալիս խոցված չորս սարքավորման մասին։ Դրանցից մեկն ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։