Բաքուն չի պատրաստվում հումանիտար բեռները թողնել Արցախ. Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախ հումանիտար բեռների փոխադրման հետ կապված։ Բաքուն ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում բեռները թողնել Արցախ։

«Հայկական կողմից մարդասիրական բեռների պատրվակով ավտոշարասյուններ ուղարկելն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ առանց մեր երկրի հետ պայմանավորվածության, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Այս սադրանքի խրախուսումը հայկական պետության և վարչապետի մակարդակով անընդունելի է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե Հայաստանի պնդումներն Արցախում վատթար հումանիտար իրավիճակի մասին նպատակ ունեն, իբր, «անհիմն քաղաքական շահարկումներով լարվածություն ստեղծել»: Ադրբեջանը նաև հայտարարել է, թե Հայաստանը, իբր, պետք է զերծ մնա «սադրիչ քայլերից, աջակցի Աղդամի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը»:

Բացի այդ, ըստ Բաքվի՝ Հայաատանը չպետք է խոչընդոտի արցախահայերին «ինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»:

Էմմա Չոբանյան