Ներկայացվել են «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Հուլիսի 26-ին Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու երկրորդ քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության ռազմավարական նպատակադրումները , մասնավորապես՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը։

Քննարկվել են գործող օրենսդրության ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրները, առաջարկվել՝ համապատասխան լուծումներ։

Մասնակիցները քննարկել են հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ այլ առանցքային հարցեր ևս։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։