Եթե հրաժարվեք երաշխավորի կարգավիճակից, 5 տարի հետո ՀՀ-ն կդադարի գոյություն ունենալ․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Քաղաքագետը խոսել է հայկական կողմի հնարավոր անելիքների մասին, կարևորել, որ ՀՀ իշխանությունն այս փուլում դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ Լաչինի միջանցք միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցով։

Ինչ վերաբերում է Արցախ հումանիտար օգնություն հասցնելու՝ ՀՀ Կառավարության փորձերին, ապա, ըստ Սիմոնյանի, դա ռուսական կողմի հետ քննարկվել է նախապես։

Երեկ առավոտյան 400 տոննա մարդասիրական օգնությունը մոտ երկու տասնյակ բեռնատարով շարժվել է Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը փոխանցել ռուս խաղաղապահներին՝ ակնկալիքով, որ դրանք կհասնեն կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն արդեն երկրորդ օրն է՝ այդ բեռն Արցախ հասցնել չի հաջողվում։ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ այժմ Արցախից ևս պետք է քայլ անեն և խաղաղ երթով շարժվեն դեպի Հակարիի կամուրջ՝ այն բացելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան