Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ երաշխավորել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը․ Բաքվում Ֆրանսիայի դեսպան
Քաղաքականություն
27.07.2023 | 14:58Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու՝ Բաքվի պարտականությանը՝ կից հրապարակելով նաև ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», – գրել է դեսպանը։