Անկարան և Բաքուն համագործակցելու են թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչի նախագծի շրջանակում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել հինգերորդ սերնդի թուրքական Kaan կործանիչները ստեղծելու նախագծի շրջանակում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ այս պայմանավորվածությունը պաշտոնապես ձևակերպվելու է երկկողմ համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակում։

Նշում է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես ռուսական ՄիԳ-29 ինքնաթիռներով զինված ադրբեջանական ռազմաօդային ուժերի արդիականացման կարևոր քայլ։

Ըստ որոշ աղբյուրների էլ՝ թուրքական կործանիչ ստեղծելու նախագծին կարող է մասնակցել նաև Ուկրաինան։

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը ստեղծվել է 2017 թվականից։ Նախատեսվում է, որ այն առաջին թռիչքը կիրականացնի այս տարի, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի 2028 թվականին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է ադրբեջանական ԶՈՒ-ի Սու-25 կործանիչների արդիականացման համաձայնագիրը։

Էմմա Չոբանյան