Ադրբեջանը թուրքական ընկերության հետ Սու-25-երի արդիականացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 կործանիչների արդիականացման  համաձայնագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

Հավելենք, որ դեռևս ամիսներ առաջ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչությունն այդ ժամանակ գլխավորող Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ Ադրբեջանի հետ կան մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում՝ ռուսական արտադրության Սու-25 մարտական ​​ինքնաթիռների արդիականացմանը վերաբերող, որոնք առկա են Ադրբեջանի զինանոցում։

«Բացի արդիականացումից՝ մենք ունենք նախագծեր՝ կապված Սու-25-երի վրա որոշ զինատեսակների տեղադրման և խելացի համակարգերի ավելացման հետ»,- ասել էր Դեմիրը։

Ստամբուլում ընթացող պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Նախօրեին նա բանակցություններ է անցկացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Էմմա Չոբանյան