«Ես բացեցի թևերս». կայացել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին նվիրված ֆիլմի պրեմիերան

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։ Ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանն է , գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը։ 

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճում։


« Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարելու հնարավորությունը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։  

Նրա խոսքով՝  ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից, «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։ Օգտագործվել են նաև կադրեր Հանրային հեռուստաընկերության և Բուն ԹՎ-ի պահոցներից։

  Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար հաղթանակներ գրանցելը չափազանց կարևոր է․ «Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը հանրահռչակելը կարևոր նախադրյալներ են, որովհետև մեր երկրին և հատկապես երրիտասարդ սերնդին հաղթանակներ են պետք»։

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանի խոսքով՝ աշխատանքն իրականացրել են հավատով․ «Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին և այսօրվա կյանքին։ Կարծում եմ, որ սա կարևոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար» ։

Նշենք, որ կինոդիտման համար մուտքն ազատ էր։ Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը, կինոյի ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Մարմնամարզության աշխարհի գավաթի 2023 թվականի հաղթող Վահագն Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Հարություն Մերդինյանը և Էրիկ Բաղդասարյանը, նրանց մարզիչները, մարզիկներ, մարզասերներ և պարզապես սպորտն ու կինոն գնահատող մարդիկ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ԵԹԿՊ-ին, Երևանի քաղաքապետարանը, Կինոյի տունը։