ՌԴ-ն ձգտում է հետաձգել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ ու արդյունավետ խաղաղության համաձայնագրի ցանկացած իրական քննարկում․ ISW

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW)՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ այսօր զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում Մոսկվայի քաղաքականությանը։

Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուղիներ գտնել՝ հիշեցնելու Հայաստանին և Ադրբեջանին, որ Մոսկվայի ռազմական և դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է։

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 25-ին հանդիպել են Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկկողմ և եռակողմ բանակցությունների նպատակով։

«Լավրովը եռակողմ բանակցությունների ընթացքում զգույշ հավասարակշռություն է պահպանել միջնորդի և մասնակցի միջև՝ ազդարարելով Ռուսաստանի աջակցությունը հայկական և ադրբեջանական տարբեր դիրքորոշումներին, միաժամանակ, շարունակելով հետաձգել երկարաժամկետ, արդյունավետ խաղաղության համաձայնագրի ցանկացած իրական քննարկում»,-ասվում է զեկույցում

Նշվում է նաև, որ Կրեմլի հետ կապված ռուսաստանցի մի բլոգեր ընդգծել է, որ օգնականը «բռնվել» է ուղիղ եթերում՝ Լավրովին ասելով, որ Լեռնային Ղարաբաղը չանվանի որպես «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ», քանի որ ադրբեջանցիները դա չեն գնահատի։ Բլոգերը նշել է, որ դա պարզ, բայց արդյունավետ մանիպուլյացիոն մարտավարություն էր, որը Հայաստանին ազդարարում էր Ադրբեջանին հաճոյանալու՝ Ռուսաստանի ցանկության մասին։

Ըստ զեկույցի՝ Լավրովին հաջողվել է սպասարկել նաև Հայաստանին՝ նշելով «Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության» և «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման» կարևորությունը՝ աջակցելով այս հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հռետորաբանությանը։

Ըստ ISW-ի՝ Լավրովը, հավանաբար, հուլիսի 25-ի եռակողմ բանակցությունների ժամանակ նաև ապահովել է Ադրբեջանի հավանությունը, որ Հայաստանի կառավարությունը 400 տոննա մարդասիրական օգնություն ուղարկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ռուս խաղաղապահների միջոցով։

Հավելենք, որ Ադրբեջանն արգելափակում է Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռի անցումն Արցախ։

Էմմա Չոբանյան