ԱԴԾ-ն Թուրքիայից Ռուսաստան մեկնող ևս մեկ նավի է արգելել անցնել Կերչի նեղուցով

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է, որ Թուրքիայից Ռուսաստան մեկնող ևս մեկ օտարերկրյա նավում պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերել, ինչի պատճառով նավին արգելվել է անցնել Կերչի նեղուցով, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները կանխելու և նավագնացության անվտանգությունն ապահովելու շրջանակում ԱԴԾ-ն հայտնաբերել է ևս մեկ օտարերկրյա քաղաքացիական նավ, որը նախկինում կարող էր օգտագործվել Ուկրաինայի տարածք պայթուցիկներ հասցնելու համար»։

Հաղորդվում է, որ չորեքշաբթի «ВМО RIVER» բեռնատար նավի փրկանավակի վրա, որը Թուրքիայի Սինոպ նավահանգստից Կերչի նեղուցով դեպի Ռոստովի նավահանգիստ է ուղևորվել հացահատիկային մշակաբույսերի բեռնման համար, «հայտնաբերվել են դինտրոտոլուեն և տրոտիլ պայթուցիկ նյութերի հետքեր»։ Նշվում է նաև, որ հունիսին և հուլիսին նավը երկու անգամ ուղևորվել է Ուկրաինայի Ռենի նավահանգիստ։ Հատուկ ծառայությունը որոշում է կայացրել արգելել նավի անցումը Կերչի նեղուցով։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայից ևս մեկ նավի մուտքն էր արգելվել Կերչի նեղուցով։

ՌԴ ԱԴԾ-ն կրկին հայտնել էր, որ «հուլիսի 22-ին Թուրքիայից Դոնի Ռոստովի նավահանգիստ շարժվող նավում «հայտնաբերվել են դինիտրոտոլուոլի և տետրիլ պայթուցիկ նյութերի հետքեր»։

Էմմա Չոբանյան