Նիգերի զինվորականները հայտարարել են նախագահի պաշտոնանկության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նիգերում զինվորական խումբն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Բազումը հեռացվել է իշխանությունից, փակվել են սահմանները, երկրում պարետային ժամ է սահմանվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նիգերի նախագահական գվարդիան երկրի ղեկավար Մուհամեդ Բազումին արգելափակել է իր նստավայրում։ Սկզբում նախագահի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ ո՛չ բանակը, ո՛չ էլ Ազգային գվարդիան չեն աջակցում ապստամբներին։ Սակայն մի քանի ժամ անց տեղեկություններ եղան, որ Բազումը պաշտոնանկ է արվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բենինի նախագահ Պատրիս Թալոնը մեկնել է Նիգեր՝ միջնորդելու իրավիճակի կարգավորմանը։

Աղբյուրները հայտնել են Jeune Afrique-ին, որ Բազումի մտադրությունը՝ պաշտոնանկ անել նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին, կարող է պատրվակ ծառայել ապստամբության համար։ Չիանին այս պաշտոնում է Նիգերի նախորդ նախագահ Մահամադու Իսուֆուից հետո:

Ապստամբությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ֆոնին։ Նիգերը չի մասնակցել գագաթնաժողովին։ Ըստ աղբյուրների՝ դա կապված չէ ապստամբության հետ։

Independent-ի բրիտանական հրատարակությունը գրել է, որ Նիգերում ռուսական «Վագների» վարձկաններ կան։ Բազումը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։ Նախագահի խոսքով՝ երկիրը չի պատրաստվում իր տարածք հրավիրել վագներականներին, քանի որ նրանք բազմաթիվ խնդիրներ են ստեղծում և զբաղված են ապատեղեկատվական արշավներով։