Շրջակա միջավայրին հասցվել է 1 միլիոնից ավելի դրամի վնաս. տուգանք է սահմանվել

Լուրեր

13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Երկուսի (մեկը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 259 610 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում  արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:  150 հազար ՀՀ դրամ տուգանքից Լոռու մարզում ապօրինի ծառահատման 2 դեպքով (երեք հաճարենի) հաշվարկվել է 243 000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148 900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Տավուշի մարզում՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ), հաշվարկվել է 54 960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման 1 դեպքով (չորս բոխի) հաշվարկվել է 57 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կոտայքի մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) և հաշվարկվել 755 750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում Լոռու մարզում հայտնաբերված իրավախախտումների համար՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով, նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։