Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է արել Հայաստանին սպառազինություն չվաճառել

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ և կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։

Հավելենք, որ այսօր Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցները տեղեկություններ ու տեսանյութ էին տարածել, թե Իրանի տարածքով, իբր, շարասյունով զենք է տեղափոխվում Հայաստան։

Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այդ համատեքստում ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկություններն ադրբեջանական կողմի մտահոգությունն են առաջացրել։

Թուրքիայի և Իսրայելի հետ ժամանակակից սպառազինության նորանոր պայմանագրեր կնքող և Հայաստանին ամենօրյա ռեժիմով սպառնացող երկրի ներկայացուցիչը նշել է, թե «Հնդկաստանի կողմից մահաբեր զենքի մատակարարումը Երևանին այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտներ է ստեղծում խաղաղության և անվտանգության համար Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիի ուշադրությունը հրավիրել «ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի որոշումը Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու վերաբերյալ»։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին բողոքել Հայաստանի զենքի վաճառքից։ Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու նախագահ Ալիևը վերջերս հայտարարել էին նոր սպառազինության գնման պայմանագրերի մասին։

«Պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ հեռահար հրթիռների մատակարարման համար, որոնք օժտված են մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան