Աֆրիկյան 54 երկրներից 38-ի առաջնորդները հրաժարվել են մասնակցել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ աֆրիկյան 54 երկրներից միայն 17-ը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով։

Աֆրիկյան տասը երկրների պատվիրակությունները կգլխավորեն վարչապետները։ Գագաթնաժողովի մասնակիցների գրեթե կեսը պատվիրակություններ է ուղարկել ավելի ցածր մակարդակով։ Նրանցից 17-ը գլխավորում են փոխվարչապետերն ու նախարարները, 5-ը կներկայացնեն դեսպանները, ևս 5-ն ընդհանրապես հրաժարվել են մասնակցել միջոցառմանը, գրում է The Moscow Times-ը։

ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպան Օլեգ Օզերովն իր հերթին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ գագաթնաժողովի հրավերներ են ուղարկվել աֆրիկյան բոլոր պետությունների ղեկավարներին։ Նրա խոսքով՝ Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում նրանց, ովքեր որոշել են չգալ։

Վլադիմիր Պուտինը կհանդիպի աֆրիկյան յուրաքանչյուր առաջնորդի, որը կմասնակցի գագաթնաժողովին։ Ըստ Ուշակովի՝ նախատեսված են ՌԴ նախագահի բանակցությունները Եգիպտոսի, Մոզամբիկի, Բուրունդիի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Էրիթրեայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Լիբիայի, Կամերունի, Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի, Մալիի, Կոնգոյի ղեկավարների հետ։

Հուլիսի 28-ին Պուտինը ելույթ կունենա գագաթնաժողովում, որի ժամանակ կխոսի «նոր աշխարհակարգի» ձևավորման մասին, որը հիմնված կլինի բոլոր պետությունների «բազմաբևեռության և հավասարության» վրա, ասել է Ուշակովը։

Օրերս Պուտինը հոդված էր հրապարակել, որտեղ աֆրիկյան երկրներին հիշեցրել էր խորհրդային տնտեսական և տեխնիկական աջակցության մասին, խոսել ռուս-աֆրիկյան բարեկամության «ամուր և խորը արմատների» մասին և աֆրիկյան երկրներին «արժանի տեղ» խոստացել «նոր աշխարհում»։